Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ծխել, թե՞ ապրել» ծրագիրը շրջում է ՀՀ մարզերում

«Ծխել, թե՞ ապրել» ծրագիրը շրջում է ՀՀ մարզերում
04.12.2013 | 16:05

«Երիտասարդ քիմիկոսների ասոցիացիա» ՀԿ-ն նոյեմբերի 8-ից դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մարզերի 10 դպրոցներում իրականացնում է «Ծխել, թե՞ ապրել» ծրագիրը:

12-16 տարեկան 300 աշակերտների շրջանում անցկացվում են տեղեկատվական դասընթացներ, որոնց ընթացքում ներկայացվում է ծխելու վնասակար ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա` քիմիայի, կենսաբանության և բժշկության տեսանկյունից։ Աշակերտներին ցուցադրվում է քիմիական փորձ, որի օգնությամբ պատկերավոր կերպով ներկայացվում է, թե ինչ է տեղի ունենում ծխելիս մարդու թոքերում։ Աշակերտները նաև դիտում են ֆիլմ` ծխախոտի վնասակար ազդեցության մասին:

Ծրագրի համակարգող Վիկտորյա Ռսկատյանը տեղեկացրեց, որ թեման աշակերտներին շատ է հետաքրքրել: Նրանք հատկապես ոգևորվում են քիմիական փորձերին մասնակցելիս: Խոսելով արդյունքների և նման ծրագրերի իրականացման հրատապության մասին` Վիկտորյա Ռստակյանն ասաց. «Ի տարբերություն Երևանի` մարզերում աշակերտները հիմնականում չեն ծխում: Դա միանգամից ակնհայտ է դառնում, երբ մուտք ես գործում դասարան: Ուստի մեր հիմնական նպատակն է շեշտադրում անել նաև նրա վրա, որ ծնողները երեխաների ներկայությամբ չծխեն: Գյուղական համայքներում գտնվող դպրոցների աշակերտները հիմնականում լավ տեղեկացված չեն ծխելու բացասական հետևանքների մասին, մինչդեռ Վանաձորի դպրոցում աշակերտները քաջատեղյակ էին խնդրին»:

Ծրագրի համակարգողը փաստեց, որ տեղեկատվական դասընթացները ոչ միայն օգնում են աշակերտներին գիտելիքներ ստանալ ծխելու բացասական հետևանքների մասին, այլև հնարավորություն են ընձեռում կիրառել քիմիայի դասաժամերին ձեռք բերած գիտելիքները: Վիկտորյա Ռստակյանը կարծում է, որ եթե յուրաքանչյուր դասարանից գոնե մեկ կամ երկու աշակերտի վրա ծրագիրն ազդեցություն գործի, ուրեմն իրենք հաղթանակ են տարել:

Տեղեկացնենք, որ «Ծխել, թե՞ ապրել» ծրագիրն անցկացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

Դիտվել է՝ 2065

Մեկնաբանություններ